Գրետա Վարդանյանը՝ աշխարհի գավաթակիր (ֆոտո)

17:47   16 դեկտեմբերի, 2022

Դուբայում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանը ներկայացրեց գյումրեցի ծանրորդ Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան), հաղորդում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։

Գրետա Վարդանյանը հանդես է եկել 55 կգ քաշային կարգում։ Նա երեք մոտեցմամբ բարձրացրել է 85 կգ, 90 կգ և 93 կգ։ Նա ոսկե մեդալ նվաճել է գումարային հաշվարկում:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 40 երկրների 243 մարզիկներ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.