15:28 16 դեկտեմբերի, 2022Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վերջին հանդիպումը կանցկացնի աշխարհի առաջնություններում։
2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոնները բրոնզե մեդալների համար կմրցեն Մարոկկոյի թիմի հետ։ Կիսաեզրափակիչում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն՝ 0:2 հաշվով աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։
«Սա կլինի իմ վերջին հանդիպումն աշխարհի առաջնություններում։ Այդ պատճառով պատրաստվում եմ խաղալ սրտանց եւ խաղադաշտում թողնել բոլոր ուժերս»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ն։
Խորվաթիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.