12:54 16 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության եզրափակիչի գլխավոր մրցավար, Լեհաստանի ներկայացուցիչ Շիմոն Մարցինյակը հույս է հայտնել, որ Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումից հետո մրցավարների մասին չխոսեն։
«Ես ակնկալում եմ գերազանց խաղ։ Արգենտինան ու Ֆրանսիան երկու մեծագույն հավաքականներ են, որոնք ունեն անհավանական խաղացողներ։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն վայրկյան կարող է մի հրաշալի բան անել։
Մենք արդեն սպասարկել ենք երկու թիմերի մասնակցությամբ խաղեր այս առաջնությունում։ Նրանք մեզ ճանաչում են։ Մեծ պատիվ է եւ կփորձենք գերազանց կատարել մեր աշխատանքը։ Կանենք ամեն ինչ, որպեսզի խաղից հետո մրցավարների մասին ոչ մի խոսք չլինի»,- Մարցինյակի խոսքը մեջբերում է Przeglad Sportowy-ն։
Նրան կօգնեն եզրային մրցավարներ Պավել Սոկոլնիցկին եւ Թոմաշ Լիստկեւիչը։ Խմբային փուլի երրորդ տուրում Մարցինյակը Ֆրանսիա - Դանիա (2:1) հանդիպման գլխավոր մրցավարն էր, 1/8 եզրափակիչում՝ Արգենտինա - Ավստրալիա (2:1) խաղինը։
Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.