11:45 16 դեկտեմբերի, 2022Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին բարձր է գնահատել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի դերը ազգային թիմում աշխարհի առաջնության ժամանակ։
«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Խուլիան Ալվարեսն այդքան կարեւոր խաղացող կդառնա մեր թիմի համար այս առաջնությունում։ Բացարձակ տպավորիչ է նրա օգնությունը հավաքականին։
Ամբողջ առաջնության ընթացքում նա տպավորիչ էր, բայց հատկապես առանձնացավ Խորվաթիայի դեմ աղում։ Նա կառավարում էր խաղը, պայքարում էր, ստեղծում էր պահեր, կռվում էր թիմի համար։
Բոլորիս համար նա զարմանալի բացահայտում դարձավ։ Նա հրաշալի տղա է, արժանի է այս ամենին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։
Աշխարհի առաջնությունում Ալվարեսը մասնակցել է 6 հանդիպման, խփել 4 գոլ, այդ թվում 2 գոլ Խորվաթիայի դեմ կիսաեզրափակիչում։ Արգենտինան այդ խաղում հաղթել էր 3:0 հաշվով։
Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.