18:39 15 դեկտեմբերի, 2022Բրազիլական «Պալմեյրասը» 72 միլիոն եվրոյով վաճառել է 16-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկ Ֆելիպեի տրանսֆերային իրավունքը Մադրիդի «Ռեալին», հաղորդում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
Էնդրիկ Ֆելիպեն Արքայական ակումբին կմիանա 2024թ․ ամռանը, երբ դառնա 18 տարեկան։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս եւս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Էնդրիկ Ֆելիպեին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ փարիզյան ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Չելսին»։
Transfermarkt-ը Էնդրիկ Ֆելիպեի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.