16:08 15 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը խոսել է Արգենտինայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության եզրափակիչում։
«Հիմա մենք պետք է մտածենք եզրափակիչի մասին։ Ես հոգնել եմ ֆիզիկապես, բայց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում խաղալը եւ գոլ խփելը հրաշալի։
Պետք է վերականգնվել մինչեւ կիսաեզրափակիչ։ Մենք չենք վախենում Մեսիից, բայց Արգենտինան անհավանական թիմ է, եւ մենք ունենք մի քանի օր պատրաստվելու համար»,- Տեո Էրնանդեսի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթել էր Մարոկկոյին, Էրնանդեսը բացել էր խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին։
Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.