13:09 15 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի թիմի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդերձարանում ողջունել եւ շնորհավորել է ազգային թիմի ֆուտբոլիստներին եւ մարզիչներին՝ հայտնելով նրանց շնորհակալություն։
Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։ Մրցակիցը կլինի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Խորվաթիային։
Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.