03:11 15 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը չորրորդ անգամ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչում։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Մարոկկոյին։
Նախկինում Ֆրանսիան ԱԱ-ի եզրափակիչներում հանդես է եկել 1998, 2006 եւ 2018 թվականներին՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։
1998-ի տնային առաջնության եզրափակիչում Ֆրանսիան 3:0 հաշվով հաղթել է Բրազիլիային, 2006-ի եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել է Իտալիային (1:1, 11մ՝ 3:5), 2018-ի եզրափակիչում 4:2 հաշվով հաղթել է Խորվաթիային։
Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.