ԱԱ․ Սամվել Գասպարյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

09:44   14 դեկտեմբերի, 2022

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող առաջնության 8-րդ մրցումային օրը տղամարդկանց Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը: 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գասպարյանը պայքարը սկսեց 175 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջողությամբ կատարելուց հետո նա ձախողեց այս վարժության հաջորդ երկու մոտեցումները, որոնց համար պատվիրել էր 179 կգ: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց նաեւ փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում 25-ամյա ծանրորդը ձախողեց առաջին երկու մոտեցումները 213 կգ պատվերով: Երրորդ մոտեցմամբ  Գասպարյանը գլխավերեւում ֆիքսեց 214 կգ-ոց ծանրաձողը:

Սա Սամվել Գասպարյանի առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում եւ Հայաստանի դեռեւս միակ մեդալն այս առաջնությունում:

102 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Քաթարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը (391, 174+217), փոխչեմպիոն դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռեզա Դեհդարը (390, 177+213):

Նախորդ գիշեր  կանանց պայքարում մրցահարթակ էին դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Տաթեւ Հակոբյանը եւ Միլենա Խաչատրյանը: 76 կգ քաշային կարգում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 227 կգ արդյունքով 9-րդն է, Միլենա Խաչատրյանը՝ 220 կգ-ով 11-րդը։ Տաթեւ Հակոբյանը պոկել է 105 կգ, հրել՝ 122 կգ, Միլենա Խաչատրյանը պոկել է 100 կգ, հրել՝ 120 կգ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.