Արգենտինան 6-րդ անգամ հաղթեց ԱԱ-ների կիսաեզրափակիչում

01:17   14 դեկտեմբերի, 2022

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնություններում 6-րդ անգամ հանդես եկավ կիսաեզրափակիչում եւ տարավ 6-րդ հաղթանակը։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 3:0 հաշվով առավելության հասավ 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի նկատմամբ։

Նախքան այս Արգենտինայի հավաքականը եզրափակիչ էր դուրս եկել 1930, 1978, 1986, 1990, 2014 թվականների առաջնություններում։ Արգենտինացիները չեմպիոն են դարձել 1978-ին եւ 1986-ին։

Աշխարհի ընթացիկ առաջնության եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի դիմակայության հաղթողը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.