21:15 13 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոյի («Բավարիա») եւ կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի («Յուվենտուս») մասնակցությունը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
Ռաբյոն ու Ուպամեկանոն չեն կարողացել հավաքականի ընդհանուր խմբում մասնակցել դեկտեմբերի 13-ի մարզմանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ մրսածություն ունեն եւ կոկորդի ցավ։ Նրանք թեթեւ մարզում են անցկացրել մարզադահլիճում։
Կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.