ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը 6-րդն է

13:05   13 դեկտեմբերի, 2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշայինների երկամարտում գրավել է 6-րդ տեղը՝ 368 կգ։

Պոկում վարժությունում նա ցույց է տվել 163 կգ, հրում վարժությունում՝ 205 կգ։

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ մասնակից Դավիթ Հովհաննիսյանը ձախողվել է։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 165 կգ, իսկ հրում վարժությունում առաջին մոտեցման համար պատվիրած 200 կգ-ն բարձրացնել չի կարողացել։

Չեմպիոնի կոչումը նվաճել է Բահրեյնը ներկայացնող կոլումբացի Լեսման Պարեդեսը՝ 397 կգ (185+212)։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության ժամանակացույցը

Դեկտեմբերի 14, 01:30 (Երեւանի ժամանակ)

Տաթեւ Հակոբյան, 76 կգ (նախնական հայտ՝ 243 կգ)

Միլենա Խաչատրյան, 76 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)

04:00

Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Դեկտեմբերի 15, 01:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 235 կգ)

04:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 247 կգ)

Դեկտեմբերի 17, 01:30

Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 440 կգ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։