11:21 13 դեկտեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն չի հավատում, որ Ամերիկայի գավաթակիր Արգենտինան կկարողանա նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պայքարում մնացել են նաեւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան եւ Մարոկկոն։ Կիսաեզրափակիչում արգենտինացիների մրցակիցը կլինի Խորվաթիան։
«Աշխարհի գավաթը կնվաճի այն թիմը, որն արժանի է դրան իր խաղով։ Արգենտինան այնքան էլ լավ չի խաղում, բայց նրանք շատ մեծ ցանկություն ունեն, շատ են վազում, խաղում ենք սրտանց։ Նրանք ունեն նաեւ Մեսի, որը վճռում է պահերը։
Բայց ես չեմ կարող ասել, որ Արգենտինան կնվաճի տիտղոսը։ Դա սուտ կլիներ»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.