Բրավոն, Մալաքյանը, Առաքելյանը, Պոտապովը, Մկրտչյանը, Չամը և Պուխովը հեռացան «Արարատից»

15:51   12 դեկտեմբերի, 2022

 «Արարատը»  մի քանի ֆուտբոլիստների հետ փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը։ 

Թիմից հեռացել են  Խուան Բրավոն, Էդգար Մալաքյանը, Ալիկ Առաքելյանը, Արտյոմ Պոտապովը, Արման Մկրտչյանը, Բաբու Չամը և Տիմուր Պուխովը, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։

Կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Բարձրագույն խմբում անցկացրած 64 խաղում Բրավոն դարձել է 4 գոլի հեղինակ։ Խուան Բրավոն «Արարատի» կազմում նվաճել է Հայաստանի գավաթը։

2020/21 մրցաշրջանից առաջ «Արարատը» համալրած ֆուտբոլիստներից էր նաև Էդգար Մալաքյանը։ Նա միանգամից դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Էդգար Մալաքյանը մասնակցել է Բարձրագույն խմբի 59 խաղի և դարձել է 10 գոլի հեղինակ, ինչպես նաև դարձել է Հայաստանի գավաթակիր։

Ալիկ Առաքելյանը 2021-ի ամռանն էր համալրել «Արարատի» շարքերը։ Նա «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 44 խաղ և դարձել է 5 գոլի հեղինակ։

Դարպասապահ Արտյոմ Պոտապովը նախորդ ամռանն էր միացել «Արարատին» և թիմի հիմնական դարպասապահն էր 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածում։ Նա անցկացրել է առաջնության 20 հանդիպում։

Արման Մկրտչյանը նույնպես ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Նա «Արարատի» մարզաշապիկով Բարձրագույն խմբի 13 հանդիպման է մասնակցել։

 Գամբիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 8 հանդիպման։

«Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է նաև ռուս կիսապաշտպան Տիմուր Պուխովը: Նա մասնակցել է Բարձրագույն խմբի յոթ հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։