13:57 12 դեկտեմբերի, 2022Քաթարում մահացել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանող ֆոտոթղթակից Հալիդ Ալ-Միսլամը։ Նա հավատարմագրված էր Դոհայի Al Kass TV-ից։ Մահվան պատճառներն ու մանրամասները չեն նշվում, հաղորդում է Gulf Times-ը։
Սա արդեն երկրորդ մահն է աշխարհի առաջնությանը հավատարմագրված լրագրողների կազմից։ Ավելի վաղ ստադիոնում մահացել էր ամերիկյան CBS-ի լրագրող Գրանտ Ուոլը։ Նրա եղբայրը հայտարարել էր, որ ԼԳԲՏ համայնքին աջակցություն հայտնելու համար Գրան Ուոլը Քաթարում սպառնալիքներ էր ստացել։
Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.