Հարի Քեյն․ Պարտության ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում

12:28   11 դեկտեմբերի, 2022

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ներողություն է խնդր եւ ստանձնել ամբողջ պատասխանատվությունը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից կրած պարտության համար։ Անգլիան պարտվել է 1:2 հաշվով, Քեյնը 84-րդ րոպեին չի կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը՝ բարձր հարվածելով։

«Ես հպարտանում եմ իմ թիմակիցներով։ Մենք լավ հնարավորություն ունեինք, բայց ֆուտբոլում ամեն ինչ վճռում են նույնիսկ ամենափոքր մանրուքները։ Ես թիմի ավագն եմ, եւ ես չխփեցի վճռորոշ 11-մետրանոցը։ Այս պարտության ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում։

Ես վստահ էի իմ ուժերին, պարզապես չկարողացա կատարել այն, ինչ ցանկանում էի անել։ Եվ սրանով ես ստիպված կլինեմ ապրել մնացած կյանքում»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի հավաքականը 9-րդ անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությունների քառորդ եզրափակիչի, սակայն կիսաեզրափակիչ դուրս է եկել միայն երեք անգամ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.