14:33 10 դեկտեմբերի, 2022Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի մասին, որի դեմ արգենտինացիները կխաղան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Խորվաթիան հետխաղայաին 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել Բրազիլիային։
«Խորվաթիան ցույց տվեց, որ գերազանց թիմ է։ Բրազիլիայի դեմ խաղում նրանք որոշ հատվածներում հավասար պայքար էին մղում։ Խորվաթներն արդեն վաղուց են աշխատում այդ մարզիչի հետ։ Նրանք լավ են ճանաչում իրար»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Խորվաթիան երրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, Արգենտինան՝ չորրորդ անգամ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.