ԱԱ-2022. Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին (ֆոտո, վիդեո)

01:55   10 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը մրցեց Նիդեռլանդների թիմի հետ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

35-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Աթլետիկոյի» 24-ամյա պաշտպան Նաուել Մոլինան (տեսանյութ

73-րդ րոպեին Արգենտինայի առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Մեսին աշխարհի առաջնություններում խփեց իր 10-րդ գոլը եւ հավասարվեց ազգային թիմի ռեկորդակիր Բատիստուտային։

Հոլանդացիները հաշվի տարբերությունը կրճատեցին 83-րդ րոպեին։  Ամստերդամի «Այաքսի» 30-ամյա կիսապաշտպան Ստեւեն Բերգխեյսի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրքական «Բեշիկթաշի» 30-ամյա հարձակվող Վաուտ Վեգհորստը (տեսանյութ

Ավելացված 11-րդ րոպեին էլ Վոգհորստը տուգանայինի խաղարկումից հետո դուբլ ձեւակերպեց (տեսանյութ)։  Գոլային փոխանցումը կատարեց իտալական «Ատալանտայի» 24-ամյա կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին արգենտինացիները՝ 4:3 (տեսանյութ):

Երկու սեյվ կատարեց Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլայի» 30-ամյա դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որը հետ մղեց «Լիվերպուլի» 31-ամյա պաշտպան Վիրջիլ վան Դեյքի եւ Բեգխեյսի հարվածները։

Արգենտինայի հավաքականից վրիպեց միայն պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։

Արգենտինայի գոլերը խփեցին Մեսին, Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, իսպանական «Սեւիլիայի»25-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը եւ Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Նիդեռլանդների գոլերը խփեցին Կոպմեյներսը, Վեգհորստը եւ «ՊՍՎ Էյնդհովենի» 32-ամյա հարձակվող Լյուկ դե Յոնգը։

Արգենտինան  կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Բրազիլիային։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Նիդեռլանդներ - Արգենտինա՝ 2:2 (2:2, 0:0, 11մ՝ 3:4), (տեսանյութ)

Վաուտ Վեգհորստ, 83, 90+11 - Նաուել Մոլինա, 35, Լիոնել Մեսի, 73, 11մ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.