Մեսին ԱԱ-ներում գոլերի քանակով հավասարվեց Բատիստուտային (տեսանյութ)

00:42   10 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ամերիկայի գավաթակիր Արգենտինան մրցում է Նիդեռլանդների հավաքականի հետ եւ հաղթում է 2:0 հաշվով։ Արգենտինացիների երկրորդ գոլը 11-մետրանոցից խփեց Լիոնել Մեսին (տեսանյութ)։ Նա 24-րդ հանդիպումն է անցկացնում աշխարհի առաջնություններում։

35-ամյա հարձակվողը 10 գոլով հավասարվեց աշխարհի առաջնություններում ազգային թիմի լավագույն ռմբարկու Գաբրիել Բատիստուտային։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։