ԱԱ-2022. Ռոնալդուն Մարոկկոյի դեմ խաղում էլ կլինի պահեստային

15:44   9 դեկտեմբերի, 2022

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումը Մարոկկոյի դեմ կսկսի պահեստայինների նստարանին, հաղորդում է պորտուգալական A Bola-ը։

Նրա տեղը դարձյալ կզբաղեցնի 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, որը 1/8-րդ եզրափակիչում Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Պորտուգալիան հաղթեց 6:1 հաշվով։

Պորտուգալիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.