Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի 2022թ․ Հայաստանի լավագույն մարզիչ

14:51   9 դեկտեմբերի, 2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որը հավաքել է 75 միավոր, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Երկրորդ տեղում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևանի» գլխավոր մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը (39 միավոր)։

21 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։