Անչելոտին նշել է աշխարհի լավագույն երիտասարդ հարձակվողներին

12:38   9 դեկտեմբերի, 2022

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է աշխարհի լավագույն երիտասարդ հարձակվողներին։

«Իբրահիմովիչի, Ռոնալդուի, Սուարեսի, Կավանիի, Մեսիի եւ Բենզեմայի դարաշրջանը մոտենում է ավարտին։ Լեւանդովսկին հաջորդ տարի կդառնա 35 տարեկան։

Հարձակվողների նոր սերնդից լավագույններն են Մբապեն, Ռիշարլիսոնը, Հոլանդը, Խուլիան Ալվարեսը, Դարվին Նունիեսը։

Գոնսալու Ռամուշի մասին մինչեւ Շվեյցարիայի դեմ խաղը չգիտեի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Corriere Dello Sport-ը։

Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում 37-ամյա Ռոնալդուին փոխարինած 21-ամյա Գոնսալու Ռամուշը Շվեյցարիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում դարձել էր երեք գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։