ԱԱ․ Իզաբելլա Յայլյանը 18-րդն է

10:12   9 դեկտեմբերի, 2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցն է դուրս եկել մրցահարթակ։

Կանանց 59 կգ քաշային կարգում Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յայլյանը  մասնակցել է B խմբի պայքրաին։ Պոկում վարժությունում 27-ամյա ծանրորդուհին գրանցել է 90 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 115 կգ։ Երկամարտի 205 կգ արդյունքով Իզաբելլա Յայլյանը 52 մասնակիցների մեջ գրավել է 18-րդ տեղը։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Կոլումբիայի ներկայացուցիչ Յեննի Ֆերնանդա Ալվարես Կայկեդոն (234 կգ, 101+133), փոխչեմպիոն է դարձել  Թայվանի ներկայացուցիչ Կուհո Հսինգ-Չունը (232 կգ, 102+130), բրոնզե մեդալակիր՝ կանադացի Շերոն Մոդ Գ-ն (231, 103+128):

Աշխարհի առաջնությունունում Հայաստանն ունի 12 մասնակից:

Տղամարդկանց պայքարին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը եւ Վարդան Մանուկյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): 

Կանանց պայքարում կլինեն Տաթեւ Հակոբյանը եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ)։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։