Էդին Ջեկո․ Երջանիկ եմ «Ինտերում», կարիերաս ավարտելու մասին չեմ մտածել

20:46   8 դեկտեմբերի, 2022

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» 36-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կարիերան ավարտելու մասին դեռ չի մտածում։ Նրա պայմանգիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Ես երջանիկ եմ «Ինտերում», մտածում եմ մարզումներիս մասին։ Մնացածի մասին պատասխանատու են այլ մարդիկ։ Կարիերաս ավարտելու մասին չեմ մտածել եւ չեմ ցանկանում մտածել։ Ես զգում եմ, որ դեռ շատ բան կարող եմ տալ ֆուտբոլին։

Եթե կարողանանք հաջորդ խաղում հաղթել «Նապոլիին», ավելի մեծ վստահությամբ կանցկացնենք մրցաշրջանի մնացած հատվածը։ Սպալետին շատ ուժեղ մարզիչ է, բայց չէի սպասում, որ նրանք այսքան լավ հանդես կգան այս մրցաշրջանում։ Նրանք 15 խաղից 13-ում հաղթանակ են տարել»,- Ջեկոյի խոսքը մեջբերում է Sky Sport-ը։

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի «Ինտեր» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 4-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։