13:06 8 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի տրամադրվածության մասին։
«Անգլիայի հավաքականում կա վստահություն, որ մենք պետք է հաղթենք այս մրցաշարում։ Դա մտածողության լավ փոփոխություն է։
Գիտակցում ենք, թե ինչքան բարդ խնդիր է աշխարհի գավաթը նվաճելը։ Կա եւս հինգ կամ վեց թիմ այդպիսի հավատով։ Հիմա մենք հավատում ենք մեր հաղթանակին»,- Մագուայրի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում դեկտեմբերի 10-ին կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.