11:12 8 դեկտեմբերի, 2022Անգլիայի հավաքականի մարզչական շտաբը գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի ղեկավարությամբ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին չեզոքացնելու ծրագիր ունի, հաղորդում է Independent-ը, որի տվյալներով այդ ռազմավարությունը մշակվել է երկու տարի։
Նախատեսվում է մեկ կամ երկու խաղացողով անհատական վերահսկողությամբ տարածություն չտալ Մբապեին։
Աշխարհի առաջնությունում Մբապեն մասնակցել է չորս հանդիպման, խփել հինգ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։
Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.