Բելինգեմի ընտանիքը նախապատվությունը տալիս է «Լիվերպուլին»

09:11   8 դեկտեմբերի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները Մադրիդի «Ռեալին» հայտնել են, որ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար պայքարում անգլիական «Լիվերպուլն» այժմ առաջ է մյուս մրցակիցներից, հաղորդում է Bild-ը։ Արքայական ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Բելինգեմի համար։

«Լիվերպուլի» հետ բանակցությունները զգալի առաջընթաց են ունեցել։ Բելինգեմի ընտանիքը նախապատվությունը տալիս է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։

Բելինգեմի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։