Ճապոնիայի հավաքականին դիմավորել են հազարավոր երկրպագուներ (ֆոտո)

19:10   7 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականին հայրենիքում դիմավորել են հազարավոր երկրպագուներ։ Հաջիմե Մորիյասումի գլխավորած թիմը Քաթարում անցկացվող աշխարհի առաջնությունում հասել էր 1/8 եզրափակիչ եւ պարտվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային հետխաղային 11-մետրանոցներով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Խմբային փուլում Ճապոնիան երկու սենսացիոն հաղթանակներ էր տարել Գերմանիայի եւ Իսպանիայի նկատմամբ նույն՝ 2:1 հաշվով։ Ճապոնացիները պարտվել էին Կոստա Ռիկային՝ 0:1:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.