ԵԱ․ Ֆուտբոլի կանանց Հայաստանի Մ-17 եւ Մ-19 թիմերի մրցակիցները

15:55   7 դեկտեմբերի, 2022

Տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է B լիգայի 5-րդ խմբում եւ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները տեղի կունենան մարտի 24-30-ը՝ Թուրքիայի Անթալյա քաղաքում։ Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, մարտի 30-ին՝ Թուրքիայի թիմի հետ։

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվեց B լիգայի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մալթայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։

Հայաստանի Մ-19 հավաքականը ապրիլի 4-ին Երեւանում կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ։ Երկրորդ խաղը եւս տեղի կունենա Երեւանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։