Ռոնալդուն հերքել է լուրերը, թե կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում

11:23   7 դեկտեմբերի, 2022

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է լուրերը, թե կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում։

«Ոչ, դա սուտ է»,- ասել է Ռոնալդուն պորտուգալական Record-ին։

Ֆուտբոլիստը դեռ հույս ունի այս մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած թիմում։ Անցած ամիս ֆուտբոլիստն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» խզել են պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ իսպանական Marca-ն հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող ակումբը Ռոնալդուի հետ կկնքի 2,5 տարվա պայմանագիր, տարեկան մոտ 200 միլիոն եվրո վարձատրությամբ, որը կներառի նաեւ գովազդային արշավներից եկամուտը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։