ԱԱ-2022. Պորտուգալիան առաջին խաղակեսում 2 գոլ խփեց (ֆոտո, վիդեո)

23:49   6 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին խաղում մրցում են Պորտուգալիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Առաջին խաղակեսում 2:0 հաշվով առավելության հասան պորտուգալացիները։

17-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, որն առաջին անգամ է ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում (տեսանյութ

37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնացել է պահեստայինների նստարանին։

Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմի երկրորդ գոլը 33-րդ րոպեին խփեց պորտուգալական «Պորտուի» 39-ամյա պաշտպան Պեպեն։ Անկյունայինից գոլային փոխանցում կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Մարոկկոյի հետ, որը պայքարից դուրս է թողել իսպանացիներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.