Մատեուսը Մյուլերին խորհուրդ է տվել կենտրոնանալ «Բավարիայի» վրա

16:37   6 դեկտեմբերի, 2022

Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոտար Մատեուսն ակնարկել է, որ Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլերի համար ճիշտ կլինի ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում։

«Մյուլերն արդեն որոշակի տարիքում է, աշխարհի առաջնությունից առաջ էլ բաց էր թողել վնասվածքների պատճառով։ Ես ծանոթ եմ այդպիսի փուլերի։

Խորհուրդ կտայի Մյուլերին ամբողջովին կենտրոնանալ ակումբի վրա։ Նա ավելի լավ էր խաղում, երբ 1-2 տարի հանդես չէր գալիս ազգային հավաքականում»,- Մատեուսի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ն։

Գերմանիայի հավաքականը աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Մյուլերը մասնակցեց երեք խաղերին էլ, բայց գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չընկավ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։