14:27 6 դեկտեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոնը մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Հարավային Կորեայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։ Ալիսոնը 5 սեյվ է կատարել այդ խաղում։
«Մեր թիմում շատ են հանճարեղ, իսկապես, բարձրակարգ խաղացողները՝ լինեն մեկնարկային կազմում, թե պահեստայինների թվում։ Փոխարինման դուրս եկողները նույնպես տարբերություն են ապահովում։ Երբ խաղադաշտում են Վինիսիուսը, Ռաֆինյան ու Ռիշարլիսոնը, իսկ 70-րդ րոպեին փոխարինման են դուրս գալիս Մարտինելին ու Անտոնին՝ մրցակիցները մտածում են, որ ոչինչ հնարավոր չէ անել»,- Ալիսոնի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։
Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.