13:09 6 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած եւ ամենաշատ գոլ խփած թիմը։ Բրազիլացիները հետ թողեցին Գերմանիայի հավաքականին, որը չի հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Բրազիլիան աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում անցկացրել է 113 հանդիպում, Գերմանիան՝ 112 հանդիպում։ Բրազիլիան եզրափակիչ մրցաշարերում խփել է 236 գոլ, Գերմանիան՝ 232 գոլ։
Բրազիլիան 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեային եւ քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.