09:23 6 դեկտեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Հարավային Կորեայի թիմին 4:1 հաշվով հաղթելուց հատո հայտնել է, որ երազում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին։
«Շատ էի վախեցել առաջին տուրի խաղում վնասվածք ստանալուց հետո։ Այդպիսի վնասվածք ստանալը շատ ծանր է։ Այս օրերին մեկ գիշեր արտասվել եմ։ Ընտանիքիս անդամները գիտեն, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Ահռելի ջանքերի արդյունքում հաղթահարեցինք այս խնդիրը։
Առաջ գնալու ժամանական է։ Երազում ենք տիտղոսի մասին, բայց պետք է աստիճանաբար շարժվել։ Սա չորրորդ հանդիպումն էր, մնաց երեք խաղ։ Մենք գերազանց ենք պատրաստվել եւ կենտրոնացած ենք, որպեսզի նվաճենք աշխարհի գավաթը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։
Քառորդ եզրափակիչում Բրազիլիան դեկտեմբերի 9-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել ճապոնացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.