«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը Ժիրուի հետ ԱԱ-ից հետո

15:45   5 դեկտեմբերի, 2022

Իտալիայի չեմպիոն «Միլանը» կերկարաձգի պայմանագիրն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ աշխարհի առաջնությունից հետո, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

36-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ համագործակցության երկարաձգմանը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ժիրուն 2021 թվականին է միացել «Միլանին», որի հետ անցած մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն։ Միլանյան թիմում անցկացրած 57 խաղում նա խփել է 23 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ժիրուի գոլի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին եւ քառորդ եզրափակիչում կմրցի անգլիացիների հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։