Ժիրու․ Մբապեի հետ խաղալը երջանկություն է

13:56   5 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն խոսել է ազգային թիմում ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ խաղի մասին։

Նախկինում Ժիրուն ու Մբապեն ունեին լարված հարաբերություններ։ Ժիրուն դժգոհ էր, որ Մբապեն քիչ է փոխանցումներ կատարում իրեն։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ժիրուն գոլի հեղինակ է դարձել Մբապեի փոխանցումից հետո եւ 52 գոլով դարձել Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ հետ թողնելով Թիերի Անրիին։ Ֆրանսիան 3:1 հաշվով պարտության էր մատնել Լեհաստանի թիմին, Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ։

«Մի փոքր հիասթափված եմ, որ հանդիպման սկզբում չկարողացա գոլի վերածել Մբապեի մեկ կամ երկու փոխանցումը խաղից։ Շատ էի ցանկանում գոլ խփել։ Մբապեն հրաշալի է գտնում ինձ իր փոխանցումներով։ Նրա հետ խաղալը երջանկություն է»,- Ժիրուի խոսքը մեջբերում է GFFN-ը։

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիան դեկտեմբերի 10-ին կմրցի անգլիացիների հետ, որոնք 3:0 հաշվով հաղթել են Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.