15:50 25 հոկտեմբերի, 2012«Շախտյորը» յուրաքանչյուր խաղի մարտական է տրամադրվում, ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մեզ դժվար հանդիպում է սպասվում «Տավրիայի» դեմ: Մենք ծանրաբեռնված գրաֆիկով ենք խաղում: Մենք պետք է ներդնենք առավելագույն ուժեր մրցակին հաղթելու համար:
«Շախտյորը» յուրաքանչյուր խաղի մարտական է տրամադրվում: Հաղթանակներից հետո ավելի հեշտ է վերականգնվել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում «Շախտյորը» կհյուրընկալվի «Տավրիային»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.