22:25 4 դեկտեմբերի, 2022Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կանխատեսումը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Ֆրանսիա – Լեհաստան հանդիպման արդյունքի եւ գոլերի հեղինակների վերաբերյալ իրականացավ, հաղորդում է Get French Football News-ը։
Ֆրանսիայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց լեհերին․ հաշիվը բացեց Օլիվիե Ժիրուն, ապա դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Լեհերի միակ գոլը 11-մետրանոցից խփեց Ռոբերտ Լեւանդովսկին։
«Կարծում եմ՝ Դեշամն ու նրա թիմը դուրս կգան հաջորդ փուլ՝ Լեհաստանին հաղթելով 3:1 հաշվով։ Լեւանդովսկին մեկ գոլ կխփի։ Մի գոլ էլ Մբապեն կխփի։ Հնարավոր է՝ Ժիրուն աչքի ընկնի։ Նա ցանկանում է մտնել պատմության մեջ։ Ինտրիգ կլինի, թե ով կխփի Ֆրանսիայի երրորդ գոլը»,- ասել է Մակրոնը։
Ժիրուն լեհերին խփած գոլի շնորհիվ դարձավ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Թիերի Անրիի ռեկորդը։ Ժիրուն 52 գոլ է խփել ազգային թիմում։
Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Անգլիայի եւ Սենեգալի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.