19:49 4 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցում են աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Լեհաստանի հավաքականները։
Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեցին ֆրանսիացիները։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմի խաղացողները 5 հարված կատարեցին դարպասին։ Չորսը հետ մղեց Լեհաստանի թիմի եւ Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ Լեհերը մեկ հարված կատարեցին դարպասին, դրությունը փրկեց «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։
44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, որին գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սենեգալ դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
#POL pic.twitter.com/S95HL0oYCU
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 4, 2022
35 km/h pic.twitter.com/vWEAeppTKi
— Equipe de France (@equipedefrance) December 4, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.