19:29 4 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը հավասարվեց պաշտպան Լիլիան Տյուրամի հետ ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։
Ուգո Լյորիսը 142-րդ հանդիպումն է անցկացնում Ֆրանսիայի հավաքականում՝ մասնակցելով Լեհաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը։ Տյուրամն ու Լյորիսը հավաքականի ռեկորդակիրներն են անցկացրած խաղերի քանակով։
Աշխարհի առաջնություններում Լյորիսն անցկացնում է 17-րդ հանդիպումը եւ այդ ցուցանիշով հավասարվեց հարձակվող Թիերի Անրիին եւ դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի հետ։
Ֆրանսիա - Լեհաստան խաղում ընթանում է առաջին կեսը, հաշիվը չի բացվել։
— French Team (@FrenchTeam) December 4, 2022
matches as France's all-time record appearance maker #FRAPOL | #FiersdetreBleus pic.twitter.com/4Ezt7CZfCK
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.