ԱԱ-2022. Նեյմարը կկարողանա խաղալ Հարավային Կորեայի դեմ

17:44   4 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կկարողանա մասնակցել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը Հարավային Կորեայի թիմի դեմ, հաղորդում է ESPN-ը։

Այդ մասին նախախաղային ասուլիսում հայտնել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն։

Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել սերբերի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում եւ բաց թողել հաջորդ երկու խաղերը։

30-ամյա հարձակվողը վերսկսել էր մարզումները Տիտեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում դեկտեմբերի 3-ին։

Բրազիլիա - Հարավային Կորեա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.