Սկալոնի․ Ավստրալիան ուժեղ ճնշում էր գործադրում, մեզնից ֆիզիկապես ուժեղ էին

13:34   4 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ավստրալիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Մենք գոհ ենք արդյունքից։ Շատ բարդ հանդիպում էր։ Ավստրալիան ուժեղ ճնշում էր գործադրում, մեզնից ֆիզիկապես ուժեղ էին։ Մենք անցկացրինք աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին արժանի հանդիպում։ Նախորդ խաղից անցել էր 72 ժամից էլ քիչ։

Նիդեռլանդների հավաքականը կոշտ խաղ է ցուցադրում։ Ակնկալում եմ գերազանց խաղ երկու վաղեմի մրցակիցների միջեւ: Մեծ պատիվ է Վան Գալի նման մարզիչի հետ մրցելը»,- Լիոնել Սկալոնիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Նիդեռլանդներ - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.