20:52 3 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Նիդեռլանդների թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի հավաքականին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Լուի վան Գալի գլխավորած թիմից 10-րդ րոպեին Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 26-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 28-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ)։
Memphis Depay becomes @OnsOranje's outright second all-time top scorer! #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/lfFrgMhVZs
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Ավելացված առաջին րոպեին հոլանդացիների առավելությունը կրկնապատկեց Ամստերդամի «Այաքսի» 32-ամյա կիսապաշտպան Դեյլի Բլինդը (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակը դարձյալ Դյումֆրիսն էր։
#NED | #FIFAWorldCup pic.twitter.com/Lgpjihy5F0
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Առաջին խաղակեսում Նիդեռլանդների թիմն այդ երկու հարվածը կատարել Լոնդոնի «Արսենալի» 28-ամյա դարպասապահ Մեթ Թյորների պաշտպանած դարպասին։ Ամերիկացիները նույնպես երկու հարված կատարեցին դարպասին, սակայն հոլանդական «Հերենվեյնի» 28-ամյա դարպասապահ Անդրիս Նոպերտը սեյվեր կատարեց։
The Netherlands are ahead at the break!#FIFAWorldCup | #Qatar2022
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
76-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց ԱՄՆ-ի հավաքականի եւ թուրքական «Անթալյասպորի» 24-ամյա հարձակվող Հաջի Ռայթը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը (տեսանյութ)։
4 րոպե անց երկու գոլի առավելությունը վերականգնեց Դենզել Դյումֆրիսը (տեսանյութ)։ Այս անգամ գոլային փոխանցումը կատարեց Դեյլի Բլինդը։
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Putting in a BIG performance #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/bwnO6GRtPL
Նիդեռլանդների հավաքականը A խմբի առաջին տեղից է դուրս եկել փլեյ-օֆֆ՝ հետ թողնելով Սենեգալին, Էկվադորին եւ Քաթարին։ ԱՄՆ-ի թիմը B խմբում գրավել էր երկրորդ տեղը՝ առաջ թողնելով Անգլիայի հավաքականին եւ գերազանցելով Իրանին եւ Ուելսին։
Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ Ավստրալիայի դիմակայության հաղթողի հետ։
Արգենտինա - Ավստրալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 3:1 (տեսանյութ)
Մեմֆիս Դեպայ, 10, Դեյլի Բլինդ, 45+1, Դենզել Դյումֆրիս, 81 - Հաջի Ռայթ, 76
#NED pic.twitter.com/CvaAWkOasK
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
#USA pic.twitter.com/ekfHnwpGHg
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
What a moment for Danny & Daley Blind pic.twitter.com/guoUSDNc3J
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
The Netherlands progress to the Quarter-finals! @adidasfootball | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Quarter-final spot: Confirmed
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
How far can this Netherlands team go at the #FIFAWorldCup? pic.twitter.com/KwBGeY7cdp
Արգենտինա - Ավստրալիա` 23:00 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.