11:51 3 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Կամերունի հավաքականից կրած պարտության հետեւանքով ընդհատվեց Բրազիլիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն աշխարհի առաջնությունների խմբային փուլերում։
G խմբում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթել էր Սերբիային, 1:0 հաշվով՝ Շվեյցարիային, 0:1 հաշվով պարտվել Կամերունին։
Բրազիլիան նախորդ անգամ աշխարհի առաջնությունների խմբային փուլերում պարտվել էր 1998-ին՝ վերջին տուրում 1:2 հաշվով Նորվեգիային։
Ընթացիկ առաջնության 1/8 եզրափակիչում բրազիլացիների մրցակիցը կլինի Հարավային Կորեան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.