09:26 3 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի Կամերունի հավաքականն աֆրիկյան թիմերից առաջինն է, որին հաջողվեց աշխարհի առաջնությունում հաղթել Բրազիլիայի հավաքականին։ Նախքան ընթացիկ առաջնությունում բրազիլացիները ԱԱ-ներում աֆրիկյան երկրների հավաքականների հետ հանդիպել էին 7 անգամ եւ տարել 7 հաղթանակ, հաղորդում է Opta Sports-ը։
Պատմական նվաճմանը Կամերունի հավաքականը հասավ խմբային փուլի երրորդ տուրի խաղում։ Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 30-ամյա հարձակվող Վենսան Աբուբաքարը, որը խաղաշապիկը հանելու համար ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց։ Կամերունը հաղթեց նվազագույն հաշվով, բայց չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։ G խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Բրազիլիան ու Շվեյցարիան։
1/8 եզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Հարավային Կորեան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.