Ռոնալդուն ռեկորդ է սահմանել

22:52   2 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն աշպարհի ու Եվրոպայի առաջնությունների ռեկորդ է սահմանել, հաղորդում է Opta-ն։

37-ամյա հարձակվողը պատմության մեջ միակն է, ով 20 եւ ավելի հանդիպման է մասնակցել ե՛ւ աշխարհի առաջնություններում, ե՛ւ Եվրոպայի առաջնություններում։

Հարավային Կորեայի հետ խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը 20-րդն էր Ռոնալդուի համար աշխարհի առաջնություններում։ Պորտուգալիան պարտվեց 1:2 հաշվով։

Եվրոպայի առաջնություններում Ռոնալդուն մասնակցել է 25 հանդիպման։

Պորտուգալիան ու Հարավային Կորեան դուրս են եկել 1/8 եզրափակիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։