«Բորուսիայի» տնօրենը՝ Բելգինգեմի հնարավոր տրանսֆերի մասին․ Մի սպասեք, որ նվեր կմատուցենք «Լիվերպուլին»

16:32   2 դեկտեմբերի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Կարստեն Կրամերը մեկնաբանել է լուրերը գերմանական թիմի եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի նկատմամբ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետաքրքրության մասին։

«Մենք շատ երջանիկ ենք, որ Ջուդը հանդես է գալիս մեր ակումբում։ Ինչքան երկար խաղա մեր թիմում, այդքան լավ։

Իհարկե, մենք մեծ համակրանքով ենք վերաբերվում «Լիվերպուլին»։ Մենք նախկինի նման լավ հարաբերություններ ունենք Յուրգեն Կլոպի  եւ այդ ակումբի այլ ներկայացուցիչների հետ։

«Լիվերպուլն» իմ ամենասիրելի ակումբն է Պրեմիեր լիգայում, բայց մի սպասեք, որ մենք նվեր կմատուցենք «Լիվերպուլին»»,- Կրամերի խոսքը մեջբերում է Vietnam News-ը։

«Բորուսիան» Վիետնամում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի հավաքականի հետ եւ պարտվել է 1:2 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։