Պորտուգալիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի խաղացողը բաց կթողնի 2 ամիս

14:27   1 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Նունու Մենդեշը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ երկու ամիս, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

20-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2:0 հաշվով եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Նունու Մենդեշի մոտ ախտորոշվել է ազդրի մկանաթելերի պատռվածք։

Նունու Մենդեշը 2021թ․ սեպտեմբերին է պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվել ՊՍԺ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։