Լեւանդովսկի․ Ֆրանսիան ֆավորիտ է, բայց ամեն ինչ հնարավոր է

11:48   1 դեկտեմբերի, 2022

«Բարսելոնայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Ֆրանսիան ֆավորիտ է։ Նրանք ունեն գերազանց թիմ, բայց մենք տեսանք նաեւ նրանց խաղը Թունիսի դեմ։ Ամեն ինչ հնարավոր է։ Մեր թիմի համար կլինի մեծ մարտահրավեր։ Պետք է ավելի լավ խաղանք, քան Արգենտինայի դեմ։

Եթե ցանկանում ենք խնդիրներ ստեղծել Ֆրանսիայի թիմի համար, պետք է բարելավել մեր խաղը, ավելի շատ հնարավորություններ առաջարկել հարձակման համար»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Խմբային փուլի վերջին տուրում Լեհաստանը 0:2 հաշվով պարտվել է արգենտինացիներին, Ֆրանսիան՝ 0:1 հաշվով Թունիսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։